Կարաբալայի արձանը կարծես իր կերպարի ճակատագրին արժանացավ. Լևոն Թոքմաջյան
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունենալու ավագանու նիստ, որի ընթացքում քննարկվելու է առանց քաղաքային իշխանությունների գիտության և թույլտվության ճարտարապետական հուշակոթողների և արձանների տեղափոխություններն արգելելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց քանդակագործ, Կարաբալայի արձանի հեղինակ Լևոն Թոքմաջյանը։
Քանդակագործն այժմ զբաղված է իր հեղինակած արձանը «Մոսկվիչկա» սուպերմարկետի կողքից նախկին վայր՝ Աբովյան փողոց տեղափոխելու խնդրով, ինչի առնչությամբ դիմել է քաղաքապետարան։ Ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է նաև արձանն Աբովյան փողոց վերադարձնելու հարցը։
«Ամեն մեկն իր անձնական ճաշակով չպետք է տեղափոխի արձանները»,- նշեց քանդակագործը՝ հավելելով, որ կարաբալայի արձանն էլ նման կամայականությունների արդյունքում կարծես արժանացավ իր կերպարի ճակատագրին՝ դարձավ թափառաշրջիկ։ Լևոն Թոքմաջյանն ասաց նաև, որ իրեն ոգևորում է երիտասարդների մտահոգվածությունն ու պայքարն ապօրինությունների դեմ, քանի որ դեպի մշակութն անտարբերությամբ գնում ենք կործանման։ Քանդակագործը համոզմունք հայտնեց, որ երիտասարդների շնորհիվ Կարաբալայի տեղափոխության հարցին ճիշտ լուծում կտրվի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը