«Հրանտ Դինքը հայերի Աթաթուրքն է»
Թուրքիա
Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի սպանության գործով հերթական՝ 21-րդ դատական նիստը։
Մինչ նիստի սկսվելը, դատարանի առջև հավաքված Դինքի հարազատները, «Ակոս»-ի աշխատակիցները, մի շարք թուրք մտավորականներ և եվրոպացիներ բողոքել են դատավարության սխալ ընթացքից ու անիմաստ ձգձգումից։ Նրանք պնդում են, որ այդ ձգձգումը միտումնավոր է, և անգամ պատրաստել են մեղադրական եզրակացություն՝ կազմված 11 կետից։ Ցուցարարները նաև հայտարարել են, որ չեն պատրաստվում հանձնվել և թույլ չեն տալու գործը հեշտությամբ փակել։
Դատական նիստի ժամանակ մեղադրյալներից մեկի հայրը հայտարարել է, որ ինքը չի կարողանում նայել Դինքի հարազատների աչքերին։ «Ես չեմ հավատում, որ այս սպանության մութ կողմերն երբևէ կբացահայտվեն»,- ասել է նա՝ կարծես ցանկանալով ասել, որ ինքն էլ է կասկածում այդ գործին իշխանությունների խառնված լինելուն։ Նա ասել է, որ հակառակ դեպքում՝ անհասկանալի է, թե իր որդին որտեղից է իմացել Հրանտ Դինքի մասին։
Նա նաև հայտարարել է, որ մեղադրյալներից մեկը, ով ոստիկանության գաղտնի գործակալ է, Դինքի մասին խոսելիս ասել է. «Սա հայերի Աթաթուրքն է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)