Նոր օրացույց` ըստ ՀՀԿ–ի
Հասարակություն
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը օրացույցեր է տպագրել՝ հետաքրքիր բովանդակությամբ։ Բանն այն է, որ ՀՀԿ տպագրած օրացույցում 2012 թվականը սկսվում է մայիս ամսից։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մայիս ամսին տեղի ունեցած ՀՀ խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ համար շրջադարձային նշանակություն ունեին, կարելի էր նույնիսկ տպագրել օրացույց՝ 2012-ի առաջին օրը նշելով մայիսի 6-ը։
Այս տրամաբանությունից ելնելով՝ 2013 թվականին ՀՀԿ-ն օրացույց կտպագրի՝ տարին սկսելով փետրվար ամսից, որը կխորհրդանշի նախագահական ընտրությունները, որին կառաջադրվի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Հ. Գ. հիշեցնենք նաև, որ ըստ մայաների օրացույցի, 2012-ի դեկտեմբերին տեղի կունենա «աշխարհի կործանումը», ինչը, ըստ ՀՀԿ օրացույցի, կուսակցության ծրագրերի մեջ չի մտնում։




















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը