Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվի. Դմիտրի Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ կմնա, որը ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքերով «զերծ է զգացմունքայնությունից» և ենթակա չէ «արտաքին ուժերի ճնշմանը»։
«Ռուսաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է. այն հավասարակշռված, միանգամայն հետևողական և տրամաբանական է», - ասել է Պեսկովը Interfax գործակալությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցի ֆոնին Գերմանիայի խորհրդարանի ներկայացուցիչը Բեռլինում նշել էր, որ կանցլերի այցի նպատակն է՝ Պուտինին համոզել, որ փոխի Սիրիայի հարցում ՌԴ դիրքորոշումը։
Ելույթ ունենալով Քաթարում «ԱՄՆ–ը և Իսլամական աշխարհը» թեմայով համաժողովի ժամանակ՝ ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Դենիս Մակդոնախն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան հնարավոր է շուտով համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները Սիրիայում տիրող իրավիճակի հարցում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)