Պետությունն օժանդակում է զինծառայողներին կրթական հաստատություններ ընդունվելու գործում
Հասարակություն
ՀՀ կառավարության սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերում իրականացվում է կրթական ծրագիր:
Ծրագրի նպատակն է զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու զինծառայողների նախապատրաստումը ՀՀ բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ և դեռևս իրականացվում է հանրապետության երկու զորամասերում:
ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597- Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության(ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը
Կարգի համաձայն՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում՝
1) անվճար ուuուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրu (առանձին մրցույթով)՝ ըuտ մաuնագիտությունների՝ ՀՀ կառավարության կողմից հաuտատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին (Կետ 107, 1-ին ենթակետ)


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը