Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին
Արտաքին Քաղաքական
Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի Ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում