ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին շարունակում է անտեսել մրցակիցներին
ԱՄՆ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին նոյեմբերի 15-ին վերադարձել է Հարավային Կարոլինայից։ Վերջինս, ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, շարունակում է անտեսել իր մրցակիցներին։
Նա իր քարոզարշավի հիմնական թիրախ է դարձրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ում իր հիմնական մրցակիցն է համարում։ Հարավային Կարոլինայում Ռոմնին իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ իրեն հռչակել է որպես «ամերիկյան ժողովրդի ձեռնարկատիրական և նորարար ոգու» կրողը։
«Դա մեր խնդիրը չէ, որ մասնավոր սեկտորը բավարար չափով արդյունավետ չէ: Խնդիրն այն է, որ կառավարական ապարատը չափազանց ուռճացված է և կանխում է մասնավոր սեկտորի աճը»,- ասել է Ռոմնին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)