Շնորհավորական ուղերձ Հովիկ Աբրահամյանին
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Հովիկ Արգամի,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր հարուստ ու երկարամյա փորձն ու գիտելիքները այսուհետ եւս ըստ ամենայնի կծառայեն օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, հայոց պետականության ամրապնդման, Հայաստանի եւ Արցախի զարգացման ու բարգավաճման հայրենանվեր գործին:
Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ մեծագույն հաջողություններ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան