Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ

Հասարակություն

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց հինգերորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստին, որի ընթացքում Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունը բերեց նորընտիր խորհրդարանին:

Ստորև ներկայացնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքն ամբողջությամբ:

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հարգարժան պատգամավորներ եւ ներկաներ,

Ողջունում եւ շնորհավորում ենք Ձեզ նորընտիր Խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման առիթով:

Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից եկել ենք Հայրապետական Մեր օրհնությունը բերելու Ձեզ, հարգարժան պատգամավորներ, երբ Դուք Աստծու եւ մարդկանց առաջ այսօր ստանձնում եք Ձեր պարտականությունները եւ որպես ներկայացուցիչներն ու կամքի արտահայտողները մեր ժողովրդի՝ սկսում պատասխանատու, հայրենանվեր Ձեր առաքելությունը: Դուք Խորհրդարան եք եկել Ձեր կուսակցությունների օրենսդրական ծրագրերով, Հայաստանի առաջընթացի հեռանկարներով, Ձեր ջանքերը մեր երկրին եւ ժողովրդին ծառայեցնելու հանձնառությամբ ու կամքով:

Խորհրդարանի օրենսդրական գործունեությունը հիմք եւ ուղենիշ է, պայման ու երաշխիք երկրի զարգացման համար: Մեր երկիրը նախորդ երկու տասնամյակներում օրենսդրական փոփոխությունների նշանակալի ճանապարհ է անցել՝ հաստատելով ազատ ու ինքնիշխան պետականության և ժողովրդավարական հասարակության հիմքերը: Այդ ձեռքբերումները զորացնում են մեր ժողովրդի արդար հույսերը՝ կառուցելու բարեշեն ու բարգավաճող Հայրենիք: Անհրաժեշտ ու կարեւոր է շարունակական ընթացքը բարեփոխումների, որն առաջիկա տարիներին պիտի իրագործվի Ձեր ջանադիր գործունեությամբ, Ձեր նվիրյալ ծառայությամբ: Ձեր ուսերին է ծանրացած պատասխանատվությունը՝ կանոնակարգելու եւ ուղղորդելու Հայաստանի պետական եւ հասարակական կյանքի ընթացքները, օրենքի կարգավորումով ապահովելու մեր երկրի կայունությունն ու ներդաշնակ զարգացումը, մեր կյանքի դժվարությունների ու խնդիրների հաղթահարման ուղիները: Ձեզ վստահված այս կարեւոր առաքելության մեջ Ձեզ առաջնորդող ունեցեք հավատքը, բարոյական արժեքներն ու սկզբունքները, քանզի ինչպես սաղմոսերգուն է ասում, ում սրտում իր Աստծու օրէնքն է, նրա երթն անսայթաք կլինի (Սղմ. ԼԶ 31): Ձեր կողմից մշակված օրենքներն ու առնված որոշումները՝ արտահայտելով մեր երկրի եւ մարդկանց հանդեպ սեր եւ հոգածություն, իրենց առաջադրած պահանջներով եւ արդյունքներով կդառնան արդարության եւ իրավունքի հաստատուն ճանապարհ եւ օրհնություն, բարիք ու զորություն կբերեն մեր կյանքին: Հայրենիքում եւ Սփյուռքում մեր ժողովուրդը անհոգնաբեկ, անվհատ ջանք ու նվիրում է բերում կերտելու համար բարօր ու զարգացող կյանքը հայրենի մեր երկրի, ձգտում օր առաջ մարմնավորված տեսնել Արարատի հովանու ներքո հզոր ու ծաղկուն Հայաստանի դարավոր տեսիլքը մեր հայրերի, որն այսօր մեր տեսիլքն է, մեր պարտքը, եւ իրականություն պիտի դառնա յուրաքանչյուրիս գործունեությամբ: Միշտ հիշելով մեր ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության մասին, որը սուրբ է, ամենայն նախանձախնդրությամբ ջանք ու աշխատանք ներդրեք հանուն մեր Հայրենիքի զորացման, մեր ժողովրդի նվիրական իղձերի մարմնավորման: Այս է Հայրապետական Մեր պատգամը Ձեզ, հարգարժան պատգամավորներ:

Մաղթում ենք, որ միշտ արթուն ու արծարծ լինեն Ձեր հոգում հավատքն առ Աստված, սերը մեր Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ եւ լավատեսությունը աշխարհասփյուռ ազգիս լուսավոր գալիքի: Մեր աղոթքն է, որ Տերը քաջառողջ ու քաջակորով պահպանի Ձեզ, առաջնորդի իմաստության եւ ճշմարտության Իր Սուրբ Հոգով եւ առատորեն արգասավորի Ձեր գործունեությունը՝ ի փառս Աստծո եւ ի պայծառություն մեր Հայրենիքի»:

Հայրապետական խոսքի ավարտին՝ միասնական Տերունական աղոթքից հետո, Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված