Lamborghini ընկերությունը կթողարկի «լյուքս» սմարթֆոններ
Աշխարհ
Իտալական սպորտային ավտոմեքենաներ արտադրող Lamborghini ընկերությունը որոշել է իր ապրանքանիշի երկրպագուների համար թողարկել նոր, շքեղ դասի Tonino Lamborghini TL700 սմարթֆոններ։ Այն աշխատելու է Android 4.0 օպերացիոն համակարգով և ունի 4–րդ սերնդի (LTE) ցանցային համակարգով աշխատելու հնարավորություն։ Բացի այդ, ընկերությունը խոստանում է 2GB հզորությամբ օպերացիոն հիշողություն և Qualcomm–ի մշակած հզոր պրոցեսոր՝ նոր սմարթֆոնի համար։
Սմարթֆոնի մետաղական կորպուսը պատված է լինելու ադամանդներով և կոկորդիլոսի կաշվով, իսկ էկրանի պաշտպանիչ հատվածը լինելու է բյուրեղապակե հակառեֆլեկտիվ ծածկույթով։
Սմարթֆոնը թողարկվելու է 5 տարբեր գույներով։ Շուկայում հայտնվելու է ընդամենը 3250 օրինակ։ Մոդելի արժեքի և վաճառքի ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ էլիտար բջջային հեռախոսների արտադրության ոլորտում մասնագիտացած Vertu ընկերությունը թողարկել է իր առաջին սենսորային էկրանով սմարթֆոնը։ Բացի այդ, կանադական RIM ընկերությունը 2011–ին ներկայացրեց Porsche Design P’9981 նոր BlackBerry սմարթֆոնը, որը նախագծել էր Porsche Design հայտնի ընկերությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ