Հայ-ադրբեջանական սահմանագծի՝ ԵԱՀԿ հերթական դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Արտաքին Քաղաքական
Այսօր՝ մայիսի 31-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն:
Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:
Դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում