«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը տապալել է «առաջին դասը». Ծառուկյանը չէր եկել Աժ անդրանիկ նիստին
Հայկական Մամուլ
Երեկ Աժ-ում իր ելույթից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը մեկնեց: Նրան չէին ուղեկցում ոչ նախկին, ոչ էլ ընտրվելիք Աժ նախագահները, միայն Գալուստ Սահակյանը շատ արագ հասավ Սերժ Սարգսյանի հետևից և ուղեկցեց մինչև ավտոմեքենան: Շատերի աչքից չվրիպեց նաև հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը երեկ ակնհայտորեն այն չէր. ոմանք դա բացատրում էին այն հանգամանքով, որ նա արդեն իսկ տապալել է «առաջին դասը», որովհետև Ծառուկյանը չէր եկել Աժ անդրանիկ նիստին՝ ոչ միայն լինելու իր ֆրակցիայի կողքին, լսելու երկրի նախագահին, այլև Աժ նախագահ ընտրելու իր խնամի Հովիկ Աբրահամյանին: Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանն է կարգավորում ԲՀԿ-ի հետ «միջկուսակցական» հարաբերությունները: Ոմանք էլ գտնում էին, որ հնարավոր է՝ Հովիկ Աբրահամյանի ականջին են հասել նախագահի խոսքերը, եթե Հովիկն իրեն չարդարացնի «կհանեմ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ