«Ժողովուրդ». Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ կամ գնա դեպի եվրաինտեգրացիա, կամ ՌԴ ստեղծած ԵվրԱզէՍ
Հայկական Մամուլ
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդտը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել, նա ասել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ կամ գնա դեպի եվրաինտեգրացիա, կամ ՌԴ ստեղծած ԵվրԱզէՍ: Ըստ նրա՝ և՛ մեկը, և՛ մյուսը պարզապես անհամատեղելի են: Ու հատկանշականն այն է, որ Գերմանիայի դեսպանը նման հայտարարություններ է անում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցից 3, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գերմանիա մեկնելուց մեկ օր առաջ:
«Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ տիկին Քլիթոնը ևս ՀՀ իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ զրույցում պատրաստվում է արծարծել այս թեման:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ