«Հայկական Ժամանակ». «Հայկական ծրագրեր» ընկերությունը փակման վտանգի առջև է՞
Հայկական Մամուլ
«Հաշվապահական ծրագրեր և կառավարման ավտոմատացման համակարգեր արտադրող «Հայկական ծրագրեր» ընկերությունը երեկ տարածել է հայտարարություն, որով ահազանգել է ՏՏ ոլորտի փակման վտանգի մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ընկերությունը ամենապարտաճանաչ հարկատուն է և գործունեության 25 տարիների ընթացքում ընկերությունում ոչ մի հարկային խախտում չի արձանագրվել»,–գրում է «Հայկական Ժամանակը»:
«Մեր ընկերությունը հսկայական գումարներ է մուծել պետբյուջե և ամենաէֆեկտիվ հարկատուներից է մի աշխատակցի հաշվով վճարվող հարկերով: Ի տարբերություն շատ գործարարների, մենք հպարտանում ենք դրանով: Հիմա մենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է: Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ: Հայաստանում արդեն 10 տարի է գործում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Մեր գնահատականը այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է: ՀԾ-ն ՀՀ կառավարությունից պահանջում է կազմակերպել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ֆինանսական և մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ»,- նշվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ