«Ժողովուրդ». Բժշկական համալսարանի ռեկտորը՝ առողջապահության նախարա՞ր
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀԿ-ն կրկին մտափոխվել է առողջապահության նախարարի իր թեկնածուի հարցում: Նախօրեին ՀՀԿ թերթի աղբյուրները վստահեցնում էին, որ հավանական է՝ առողջապահության նախարար դառնա Կարեն Ավագյանը: Սակայն որոշումը երեկ փոխվել է այն բանից հետո, երբ մամուլը, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցրել էր Կարեն Ավագյանի առնչությունը Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ 150 հոգու՝ մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ դարձած փուչիկների պայթյունի միջադեպին, ՀՀԿ-ում տարակուսել են: Այժմ խոսվում է Բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի թեկնածության մասին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ