«Երկիր». ՀՀ քաղաքացին այլ երկիր գնալու հնարավորությունից զրկվել է ու ԱԳՆ–ի հեչ պետքն էլ չէ
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը, որը մուտքի արտոնագրեր է տրամադրում Իտալիայի, Իսպանիայի և Ֆինլանդիայի համար, դադարեցրել է Իսպանիայի վիզա տրամադրել ՀՀ քաղաքացիներին: Վերջիններիս ասել են, որ Իսպանիայի վիզա ստանալու համար նրանք պետք է դիմեն Լիտվայի դեսպանությանը: Իտալիայի դեսպանությունից թերթը փորձել է ճշտել, թե ինչ հիմունքներով է այդ գործընթացը կասեցվել, սակայն հյուպատոսական բաժնից առաջարկել են հարցը գրավոր ձևակերպել: Հետաքրքիր է, որ որևէ արձագանք ԱԳՆ-ից այս հարցի շուրջ չի եղել, իսկ երբ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԳՆ մամլո խոսնակից, Տիգրան Բալայանը պատասխանել է, որ մուտքի վիզաների տրամադրման հարցերով նախարարությունը չի զբաղվում: Միանգամայն զարմանալի է, որ Հայաստանի քաղաքացին այլ երկիր գնալու հնարավորությունից զրկվել է ու ԱԳ նախարարության հեչ պետքն էլ չէ:
«Մեզ մնում է սպասել մեր հարցմանը Իտալիայի դեսպանատան պատասխանին, գուցե նրանք պարզաբանեն, թե փակուղու առջև կանգնած ուղևորներին ով պետք է տեր կանգնի»,- եզրափակել է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ