«Ժողովուրդ». Իշխանական ճամբարում մաքուր կենսագրությամբ մարդ գտնելը դարձել է լուրջ խնդիր
Հայկական Մամուլ
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանն առաջիկայում որոշ կադրային փոփոխություն է իրականացնելու Աժ աշխատակազմում: Ըստ այդմ՝ փոխվելու է Աժ աշխատակւսզմի ղեկավարը. Վրեժ Գասպարյանի փոխարեն նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Ի դեպ, Վրեժ Գասպարյանի անունը կապվում էր տարիներ առաջ դրամաշորթության կապակցությամբ հարուցված քրեական մի գործի հետ, որի արդյունքում նրան հեռացրել էին նախագահականից: Բայց հետաքրքիրն այն է, որ Հովիկ Հովսեփյանի անունը ևս կապված է մութ պատմությունների հետ. խոսքը Բուզանդի փողոցում կառուցված էլիտար շենքերում բնակարանների գնորդներին «քցելու» հայտնի պատմության մասին է և եղբոր քրեական «զվարճանքների»՝ հեռավոր Մոսկվայում: Փաստորեն, իշխանական ճամբարում մաքուր կենսագրությամբ մարդ գտնելը դարձել է լուրջ խնդիր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ