«Չորրորդ ինքնիշխանություն». Լավ պրծանք, նախարար չդարձանք, թե չէ, արի նորից անցավ գլուխդ ցավի տակ դիր. Կարեն Ճշմարիտյան
Հայկական Մամուլ
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ հինգերորդ գումարման անդրանիկ նիստի բարեհաջող ավարտից հետո ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանը, որն այս ընթացքում նախարարական հովերով էր տարված, երեկ ուշ երեկոյան իր շրջապատին հրավիրել է «Ակունքի Դրախտ» ռեստորանային համալիր` «մաղարիչ» անելու: Ըստ «ՉԻ» տեղեկությունների` Ճշմարիտյանի գցած «մաղարիչի» սեղանին մասնակից են եղել նրա մտերիմ ընկերներն ու հատկապես պղնձի ու մոլիբդենի արտադրության մեջ հայտնի դեմքերը, որոնցից շատերի հետ Ճշմարիտյանը տարին տասներկու ամիս գործի բերումով շփվում է: Թաքնված գործարար-պատգամավորի հրավիրյալ կազմի մեջ են եղել «Էներգո» կոմպլեքս ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, «Մաքուր Երկաթի» սեփականատեր Գենիկ Կարապետյանը, «Գեո Մայնինգ» ընկերության ղեկավար կազմից ևս մի քանիսը: Ասում են` Ճշմարիտյանը իր սեղանակիցների ներկայությամբ մի լավ ճառ է ասել ՀՀԿ-ի պատվին, այնուհետև նշել. «Լավ պրծանք, նախարար չդարձանք, թե չէ, արի նորից անցավ գլուխդ ցավի տակ դիր»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ