«Հրապարակ». Գեներալ Մանվելի դուրը չեկավ՝ ուշունց է տալու
Հայկական Մամուլ
Երեկ ԱԺ-ում գեներալներ Մանվելն ու Սեյրանը՝ միմյանցից անբաժան, քայլում, սենյակից սենյակ էին անցնում ու նույնքան անբաժան էլ նստած էին ԱԺ դահլիճում, հետո էլ՝ ֆոյեում: Ակնհայտ էր՝ Սեյրան Սարոյանն ինքնակամ պատասխանատվություն էր ստանձնել գեներալ Մանվելին «առաջին օրով» պառլամենտի աշխատանքի նրբություններին ծանոթացնելու գործում: Նրանք բավարար զուսպ բարևեցին իրենց անչափ ջերմ բարևած Վարդան Օսկանյանին՝ հասկացնելով վերջինիս, որ իրենց «դուրը չի գալիս նրա արածները», ու երկար ժամանակ այդպես «վճռական մենակ նստած» էին ԱԺ սրահում: Հարցին, թե ինչո՞ւ էդպես ղարիբ նստել եք ֆոյեում ու ՀՀԿ-ի հետ չեք, չե՞ն ընդունում ձեզ ՀՀԿ հնաբնակները, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Խո ազգի թշնամի չե՞նք, որ չընդունեն»: Հետո էլ հարկ համարեց տեղեկացնել, որ խիստ պարտաճանաչ գալու-մասնակցելու է ԱԺ բոլոր նիստերին: Բա որ ձանձրանա՞ք, բա որ էնպիսի մտքեր լսեք, որ Ձեզ դուր չգա՞ն: «Որ դուր չեկավ, ուշունց կտամ»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ