ԿԲ նախագահը կմասնակցի Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային Կոնգրեսին
Տնտեսություն
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 17-20-ը լինելու է Ֆրանկֆուրտում` Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային 21-րդ Կոնգրեսին մասնակցելու համար:
«Մեծ Փոփոխություն» վերտառությամբ կոնգրեսի ընթացքում քննարկվելու են «Փոփոխվող տնտեսական հզորությունները», «Փոփոխվող արժույթներ» և «Փոփոխվող ֆինանսական շուկաներ» թեմաները: Կոնգրեսին մասնակցում են ԱՄՀ, ՎԶԵԲ ներկայացուցիչները, միջազգային բանկային կորպորացիաների, հետազոտական կենտրոնների և ինստիտուտների ներկայացուցիչներ:
Հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում