Նյու Յորքը շատ սուրճ չի խմի
ԱՄՆ
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը որոշել է քաղաքացիների ճարպակալման դեմ պայքարել քաղցր քմիչքների մեծ չափաբաժինների վաճառքի արգելման միջոցով։ Սուրճը, գազավորված և այլ քաղցր խմիչքները հաջորդ տարվանից կվաճառվեն միայն 0.47 լիտրից ավելի փոքր չափաբաժիններով։
Առաջարկված արգելքը կվերաբերի գրեթե բոլոր քաղցր խմիչքներին, որոնք վաճառվում են արագ սննդի ցանցերում և անգամ սպորտային մարզադաշտերում, ուր նշված ծավալից մեծ բաժակներով, շշերով և այլ անոթներով վաճառքը կարգելվի։ Հավանական է, որ սահմանափակումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա մարտին։
Չքաղցրացված խմիչքները, ինչպես նաև հյութերը, կաթնային և ոգելից խմիչքները ծավալում չեն սահմանափակվի։
Այս որոշումը մեծ դժգոհությունն է առաջացրել ձեռնարկատերերի շրջանում, որոնց ներկայացուցիչը հայտարարել է, որ բժիշկները պետք է այլ ձև գտնեն ճարպակալման դեմ էֆեկտիվ պայքարի համար և դադարեցնեն ոչ-ոգելից խմիչքներ արտադրողների վրա ճնշումները։
2010 թվականին Մայքլ Բլումբերգն արգելել էր տրանսճարպերի կիրառությունը հասարակական սննդի օբյեկտներում պատրաստվող կերակրատեսակերում։ Դրանից զատ, նա փորձել է նաև սահմանափակումներ մտցնել աղի վրա՝ հայտատարելով, որ հաճախորդներն իրենք պետք է որոշեն աղի իրենց հաճո չափը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)