Երկրաբանները պարզել են երկրակեղևի շարժման սկզբնավորման ժամանակը
Գիտություն և Մշակույթ
Երկրաբաններն անց են կացրել գրենլանդական ցիրկոնիումի հնագույն բյուրեղների իզոտոպային վերլուծություն և ճշգրտել են լիթոսֆերային սալերի տեկտոնական ակտիվության սզբնավորման ժամանակը։ Գիտնականների խոսքերով, երկրակեղևի շարժը սկսվել է 3.2 միլիարդ տարի առաջ։ Աշխատանքը տպագրվել է Nature պարբերականում, որի համառոտ բովանդակությունը ներկայացնում է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի կայքը։
Գիտնականները վերլուծության են ենթարկել արևմտյան Գրենլանդիայից վերցված ցիրկոնիումի բյուրեղներ (ցիրկոնումի սիլիկատ ZrSiO4), որոնց տարիքը կազմում է 2.85-ից մինչև 3.9 միլիարդ տարի։ Գաֆնիումի և թթվածնի իզոտոպների պարունակությունը թույլ է տվել եզրակացնել, որ գրենլանդական տեկտոնական սալն իր էվոլյուցիայի ընթացքում երկու մեծ փուլ է անցել 3.9 և 3.2 միլիարդ տարի առաջ։
Այս երկու ժամանակաշրջանների միջև Երկրագնդի երկրաբանական պատմության մեջ մեծ փոփոխություն է տեղի ունեցել՝ անցում երկրակեղևի կազմավորման հնագույն տիպից ներկայումս դիտվող տարբերակին։ Այս ժամանակ է, որ նոր երկրակեղևը սկսել է ձևավորվել միջօվկիանոսային լեռնաշղթաներիում, մայրցամաքային սալերի տակ սուզման (սուբդուկցիայի) և այլ հայտնի մեխանիզմներով։
Ցիրկոնիումի բյուրեղները Երկրի ամենահին միներալներն են։ Դրանք գոյանում են մագմայի սառչելու արդյունքում, և դրանց իզոտոպային բաղադրության վերլուծությունը գերազանց գործիք է մեր մոլորակի պատմության ուսումնասիրության համար։ Վերջերս, նման մի հետազոտության մեջ Արևելախաղաղօվկիանոսյան ճկվածքից վերցված ցիրկոնիումը թույլ թվեց պարզել տեկտոնական սալերի կազմավորման արագությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու