Թուրքիայի միջերկրածովյան լողափերում հանգստացող ավելի քան 80 զբոսաշրջիկ սննդային թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց
Թուրքիա
Թուրքիայի Բոդրում հանգստավայրում ավելի քան 80 զբոսաշրջիկ սննդային թունավորումից տեղափոխվել է տեղի հիվանդանոց, հաղորդում է Утро.ru կայքը։
Մուղլա նահանգի, որի ենթակայության տակ են գտնվում Բոդրում, Ջիհան, Թեքին վարչական շրջանները, առողջապահական վարչության ներկայացուցիչը հայտարարել է, որ զբոսարջիկների կյանքին վտանգ չի սպառնում և «մեկ օրից արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից»։
Ըստ նրա, հյուրանոցներից մեկի 80 հյուրեր սրտխառնոց, փսխում և ստամոքսային խանգարման բողոքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)