Իրավապաշտպանները հայտարարում են Սիրիայի իշխանություններին ռուսական զենքի նոր խմբաքանակ տրամադրելու մասին
Ռուսաստան
Ամերիկյան CNBC հեռուստալիքի հաղորդած տեղեկության համաձայն, անցյալ շաբաթ Սիրիայի իշխանությունների համար ռուսական զենքի նոր խմբաքանակ տեղափոխող բեռնանավը կայանել է Տարտուս նավահանգստում։
«Ծովային բեռնափոխադրումների այսօր թարմացված բազայում նշված է, որ «Professor Katsman» բեռնանավը մայիսի 26–ին կայանել է Տարտուս նավահանգստում», – մեջբերում է ամերիկյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով Human Rights First միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին։
CNBC նշում է, որ այդ տեղեկությունը հաստատել են նաև արևմտյան դիվանագետները՝ ընդգծելով, որ իրենց տեղեկությունների համաձայն, բեռնանավը ռուսական զենքի նոր խմբաքանակ է տեղափոխել Սիրիայի կառավարական զորքերի համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ