Քաղաքաշինության խորհուրդը կորոշի՝ Փեթակի դիմաց կառուցվելո՞ւ են տաղավարներ, թե՞ ոչ
Հասարակություն
Փեթակի դիմաց կառուցվող առևտրային կրպակների հարցով վերջնական որոշում կկայացնի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհուրդը։ Այդ մասին Լուրեր.com–ի հետ զրույցում հայտնեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը։
«Երբ լսումները կլինեն, երբ ընդհանուր իրավիճակի վերլուծություն կարվի, ըստ այդմ էլ որոշում կկայացվի՝ թույլատրե՞լ (առևտրային տաղավարների տեղադրումը), թե՞ չթույլատրել», – նշեց Գևորգյանը։
Նրա խոսքերով՝ իրենք առանց որևէ պատճառաբանության չեն կարող օրինական վարձակալին արգելել առևտրային տաղավարներ կառուցել։ «Քաղաքային իշխանության համար էական չի, թե վարձակալը ինչպես կօգտագործի տարածքը, եթե նա օրենքով արգելված գործունեություն չի իրականացնում այդտեղ», – պարզաբանեց նա և հավելեց, որ եթե քաղաքապետարանը կարող է տաղավարների կառուցումը արգելել միայն քաղաքաշինական խորհրդի բացասական եզրակացության դեպքում։
«Փեթակի» առևտրականները հայտարարում են, որ եթե այդ կրպակները կառուցվեն, իրենք անգործ կմնան, քանի որ մեքենաներն այդ հատվածով են գալիս տոնավաճառ:
Առևտրականները երեկ նշել էին, որ գործադուլը կշարունակեն այնքան ժամանակ, մինչև քաղաքապետարանից համապատասխան պաշտոնյաներ գան եւ խոստանան, որ տաղավարները չեն կառուցվելու:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը