Ադրբեջանական հենակետից արձակված կրակոցի հետևանքով կա վիրավոր
Հասարակություն
Հունիսի 1-ին, ժամը 8.15-ին, Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960-ին ծնված Վ. Մելքումյանը:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.00-ի սահմաններում, նշված գյուղի խաղողի այգում աշխատելիս՝ ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը