Աֆղանստանում 7 մարդ է զոհվել ՆԱՏՕ–ի բազայում տեղի ունեցած պայթյունի պատճառով
Աշխարհ
Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի Հոսթ քաղաքում գտնվող ՆԱՏՕ–ի ռազմաբազայում, որի պատճառով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 13–ը, հաղորդում է France-Presse–ը՝ վկայակոչելով տեղի անվտանգության ծառայության իր աղբյուրներին։
Ոստիկանության տեղեկություններով, պայթյունն իրագործվել է մահապարտ ահաբեկչի կողմից։
Ահաբեկիչը պայթուցիկ նյութերով լցված բեռնատարով հատել է ռազմաբազայի առաջին անցակետը, որից հետո պայթել է մեքենան։
Հիշեցնենք, որ մայիսի 19–ին մահապարտ ահաբեկչի կողմից ոստիկանական հսկիչ–անցագրային տեղամասում իրականացրած պայթյունի պատճառով սպանվել էր 13 մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)