Որակավորման վկայական է շնորհվել 6 աուդիտորի
Տնտեսություն
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացած աուդիտորների որակավորման այս տարվա ութերորդ քննության արդյունքները: Հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 11-ը, որոնցից 6-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 4 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 10-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի 211 աուդիտոր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում