Արաբական երկրների լիգան Սիրիային երեք օր ժամանակ է տվել. "Al Jazeera"
Աշխարհ
Արաբական երկրների լիգան Սիրիային երեք օր ժամանակ է տվել արյունալի բռնությունները դադարեցնելու համար։ Լիգան պահանջում է նաև պաշտոնական Դամասկոսից թույլատրել միջազգային դիտորդական խմբերի մուտքը Սիրիա։
Քաթարի արտաքին գործերի նախարար շեյխ Համադ Բին Յասիմ Թանին հայտարարել է, որ Սիրիային սպասվում են միջազգային խիստ պատժամիջոցներ։ Մարոկոյում Արաբական լիգայի գագաթաժողովի ժամանակ Քաթարի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքերը հայտնվել են փակուղում։ Դամասկոսում Արաբական լիգայի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Ասադի կողմնակիցները հարձակվել են Սիրիայում Մարոկոյի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատների վրա։ Ի պատասխան այդ ամենի՝ Մարոկոյի դեսպանը լքել է Սիրիան։ Նախօրեին Ֆրանսիան նույնպես ետ է կանչել Սիրիայում իր դեսպանին։ «Սիրիայում շարունակվող բռնությունների պատճառով ես ստիպված եմ փակել Հալեպում և Լաթակիայում մեր հյուպատոսությունները և ետ կանչել մեր դիվանագետներին»,– ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Լյուպեն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ