Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ներկայացվեցին կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը

Հասարակություն

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում այսօր ՀՀ ոստիկանությունն ու Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկան (PWPW) ներկայացրին կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման քարտերի առաջին նմուշները։ 

Մամլո ասուլիսին ներկա էին ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ–մայոր Արթուր Օսիկյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը և Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։

Հիշեցնենք, որ 2011թ.-ի հուլիսից ի վեր Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկան (ՊՎՊՎ) իրականացնում է էլեկտրոնային նույնականացման համակարգի ներդրման և կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրերի ու նույնականացման քարտերի մատակարարման նախագիծը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Հայաստանյան կողմից նախագծի համակարգման և վերահսկման համար պատասխանատու հիմնական կառույցներն են ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանությունը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ-ն: Վերջինս ստեղծվել է 2009թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ և պատասխանատու է ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության տեխնիկական իրականացման համար՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի»: ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն մշակել է ՀՀ-ում էլեկտրոնային նույնականացման համակարգի ներդրման նախագիծը՝ մրցութային համապատասխան փաստաթղթերի հետ մեկտեղ: 2011թ.-ին կայացած մրցույթի արդյունքում նախագիծն իրականացնող ընկերություն է ընտրվել Լեհաստանի Արժեթղթերի Արտադրության Ֆաբրիկան (ՊՎՊՎ)՝ ՀՀ Ոստիկանության և ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի անմիջական համակարգման և վերահսկման ներքո:

Կնքված պայմանագրի համաձայն մեկնարկել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի ու էլեկտրոնային նույնականացման քարտերի թողարկման ամենաժամանակակից համակարգերից մեկի ներդրումը։ Նշված փաստաթղթերը թողարկվելու են Եվրամիության և Միացյալ Նահանգների կառավարության պահանջներին համապատասխան։ Դրանք նույնականացման առաջին փաստաթղթերն են
Հայաստանում, որոնցում համակցված են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսք են կենսաչափությունը, կրիպտոգրաֆիան և տվյալների անլար փոխանցումը։

Հին անձնագրի հետ համեմատ, նորի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն պետք է պարունակի անձի կենսաչափական երկու կողմնորոշիչ։ Նոր անձնագրերում և նույնականացման քարտերում անձի դեմքը պատկերվում է ՀՀ Ոստիկանության անձնագրային բաժանմունքում կատարվող լուսանկարի հիման վրա։ Բացի այդ, անձնագրում տեղ են գտել անձի երկու մատնահետքերը որպես կենսաչափական կողմնորոշման մեթոդ, ինչը տալիս է լավագույն արդյունքներ անձանց ավտոմատ նույնականացման ժամանակ։

Էլեկտրոնային նույնականացման քարտի միկրոպրոցեսորում տեղադրվող կրիպտոգրաֆիկ բանալու շնորհիվ քարտը ոչ միայն հանդիսանում է անձը նույնականացնող փաստաթուղթ, այլ նաև կարող է ծառայել որպես էլեկրոնային ստորագրություն, ինչը նշանակալի ձևով կհեշտացնի քաղաքացու և հանրային էլեկտրոնային ծառայություններ մատուցող մարմինների միջև շփումը։

Նույնականացման քարտի միջոցով հնարավոր կլինի գաղտնագրել կամ ստորագրել թվայնացված փաստաթղթեր, ինչպես նաև հավաստել դրանք ուղարկողի ինքնությունը:

Արդիական տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա ապագայում զգալիորեն ընդլայնել նույնականացման քարտի գործառույթները։ Քարտում անձնական լրացուցիչ տվյալներ ընդգրկելու արդյունքում այն կարող է նաև ծառայել միաժամանակ որպես բժշկական ապահովագրության քարտ, վարորդական իրավունքի վկայական, բանկային քարտ և այլն։

Ինչպես նույնականացման քարտը, այնպես էլ անձնագիրը տեխնիկական տեսանկյունից բավականին բարդ փաստաթղթեր են։ Բացի փաստաթղթերի արտադրության ընթացքում պաշտպանվածության կիրառվող տեխնոլոգիայից, փաստաթղթում զետեղվում է անձի մասին տեղեկությունների երկրորդ օրինակը։ Այն փաստը, որ ինֆորմացիան մասամբ կրկնվում է (օրինակ՝ տպված լուսանկարն առկա է նաև թվային պահոցում կենսաչափական լուսանկարի տեսքով), էլ ավելի է դժվարեցնում անձնագրի կեղծման հնարավորությունը։

Պայմանագրի շրջանակներում ՊՎՊՎ–ն մատակարարել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի հատուկ համակարգ, որը ներդրվել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային բաժանմունքներում։ Նոր համակարգը վերահսկում է անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման դիմումների գրանցման և դրա հետ կապված տեղեկատվության հավաքագրման ու փաստաթղթաշրջանառության գործընթացները։ Համակարգը հիմնված է ՊՎՊՎ–ի կողմից ներմուծված կենսաչափական ամենաժամանակակից սարքավորումների վրա. թվային տեսախցիկներ թվային լուսանկարների գրանցման համար, մատնադրոշմների պատճենահանման սկաներներ և այլն։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար էլեկտրոնային անձնագրերի ու նույնականացման քարտերի նախագիծը Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկայի կողմից իրականացվող առաջին արտասահմանյան պայմանագիրը չէ։ Նախկինում ընկերությունը նմանատիպ նախագիծ է իրականացրել նաև Լիտվայի Հանրապետության համար՝ ներդնելով էլեկտրոնային անձնագրերի համակարգ և առաքելով հինգ տեսակի կենսաչափական անձնագրեր և ճամփորդական փաստաթղթեր։ Բացի այդ, ֆիրման պաշտպանված թղթեր է արտադրում մի շարք երկրների անձնագրերի համար՝ Սլովակիա, Թուրքիա, Չեռնոգորիա և այլն։ Ներկայումս ՊՎՊՎ ԲԸ-ն իրականացնում է անձնագրային գրքույկների առաքում Բանգլադեշի համար։

Ներքին շուկայում վերջին տասնամյակի ընթացքում ՊՎՊՎ ԲԸ-ն Լեհաստանի Ներքին գործերի նախարարության Փաստաթղթերի անհատականացման կենտրոնին է առաքել 40 միլիոնից ավել նույնականացման քարտ և 18 միլիոնից ավել անձնագիր։ 2006թ.-ից սկսած լեհական անձնագրերը ներառում են հատուկ չիպեր, որոնցում գրանցված են քաղաքացու կենսաչափական տվյալները (թվային դիմապատկերը), իսկ 2009թ.ից սկսած՝ նաև մատնահետքերը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված