1.13 մլն դրամ բյուջեին՝ բնապահպանական պետական տեսչության կողմից
Հասարակություն
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 29.05-01.06.2012թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 820 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 190 հազար դրամ գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես՝
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Բռնագրավված 5.0կգ խեցգետինները ԳՏ բաժնի աշխատակիցների կողմից կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի ՎԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի որսի 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Կոտայքի ՏԲ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 190 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.13 մլն դր. գումար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը