Թուրքիայի քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները
Թուրքիա
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների առնչությամբ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցները շարունակվում են:
Հազարավոր մարդիկ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Այդընում, Քոջաելիում, Քոնյայում ու Ադանայում փողոցներ են դուրս եկել' ասելով. «Ո՛չ, մենք հաղթեցինք»:
Հատկապես բազմամարդ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ստամբուլում: Քաղաքի Քադըքյոյ թաղամասում հազարավոր կանայք են ցույցի դուրս եկել' հայտարարելով, որ թույլ չեն տա մեկ մարդու ռեժիմի հաստատում:
Անկարայում բարձրագույն ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքված ցուցարարները պահանջել են չեղյալ համարել հանրահավաքի արդյունքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)