«Ժողովուրդ». Կոմանդոսը դժգոհություն է հայտնել ՀՀ կառավարության ընդունած որոշման վերաբերյալ
Հայկական Մամուլ
ԴՕՍԱԱՖ-ի պետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհություն է հայտնել ՀՀ կառավարության ընդունած որոշման վերաբերյալ:
«Ցավոք, մեր կառավարությունն այսօրվանից գործողության մեջ է դնում վարչական իրավախախտում ների վերաբերյալ ՀՀ օրենքը, որը սահմանափակում է մեր (ավտոդպրոցների) լիազորությունները: Համաշխարհային պրակտիկայում նման նախադեպ չկա, որ առանց դասընթացներին մասնակցելու վարորդները մեքենա վարելու իրավունք ստանան: Բայց մերոնք արեցին: Սա հրատապ ու անարդյունավետ որոշում է: Կարծում եմ՝ հիմա իրավախախտումները կավելանան»,-ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Ավտոդպրոցների առջև ծառացած խնդիրներին թերթը խոստանում է մանրամասն անդրադառնալ հաջորդ համարում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ