Թուրքիայում քրդերի հետ բախման հետևանքով թուրք զինվոր է սպանվել
Թուրքիա
Թուրքիայի Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է, մեկը' վիրավորվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Բախումը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում թուրքական ԶՈՒ-ի կողմից PKK զինյալներին բացահայտելուն ուղղված հատուկ գործողությունների ժամանակ:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)