«Չորրորդ ինքնիշխանություն». Ֆիլիպ Լեֆորի հայտարարությունը թարգմանել և փոխել էին հօգուտ ՀՀԿ–ի՞
Հայկական Մամուլ
Ինչպես հայտնի է, Երևանում է գտնվում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, որը ուշագրավ հայտարարություն է արել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, ի տարբերություն եվրոպական մյուս կառույցների՝ ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կոշտ քննադատությունների, ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ոչ ավել, ոչ պակաս, «հանդիպման պատեհ առիթով շնորհավորել է Սերժ Սարգսյանին մայիսի 6-ին Հայաստանում անցկացված հաջող ընտրությունների կապակցությամբ և հաջողություն մաղթել նորընտիր օրենսդիր մարմնի աշխատանքին»: Կասկածելի է, որ ի տարբերություն եվրոպական մյուս կառույցների, ԵՄ ներկայացուցիչն այս ընտրությունները հաջողված է համարում:
«ՉԻ». Մյուս կողմից, չմոռանանք, որ այս տեղեկատվությունը տարածվել է նախագահականից, և չի բացառվում, որ հաջողված բառը ոչ թե Լեֆորն ինքն է ասել, այլ ավելացվել է նախագահականից, ինչը, ի դեպ, արվել էր ԵԺԿ նախագահի ընտրություններից առաջ արված ուղերձի տեքստի հետ, որտեղ մի շարք բառեր ոչ թե բառացի թարգմանության էին ենթարկվել, այլ դրանց հոմանիշներն էին գրվել, այդպիսով փոխելով ուղերձի տեքստն հօգուտ ՀՀԿ-ի։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ