Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հասարակություն
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին հիշատակի արարողություններ տեղի կունենան Ստամբուլում: Կեսօրին Ցեղասպանության նահատակներին կհիշեն քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում' Սուլթանահմեթ հրապարակում:
15:00-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը հիշատակի արարողություն տեղի կունենա 2011 թվականի ապրիլի 24-ին բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանի մոտ: Հավաքվածները ծաղիկներ կխոնարհեն Սևակի հիշատակին և աղոթք կհղեն առ Աստված:
19:15-ին հիշատակի արարողությունները կեզրափակվեն Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Թունել հրապարակում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ