«Հայկական Ժամանակ». ԱԺ աշխատակազմում բավականին հետաքրքիր փոփոխություններ են սպասվում
Հայկական Մամուլ
Երեկ հայտնի դարձավ, որ առաջիկա շաբաթվա սկզբին ԱԺ աշխատակազմում բավականին հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: Ըստ խորհրդարանի «ՀԺ» աղբյուրների՝ աշխատանքից կազատվեն մի քանի առանցքային պաշտոններ զբաղեցնող դեմքեր:
Խոսքը, մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Վրեժ Գասպարյանի մասին է, որին այդ պաշտոնում նշանակեց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, որն այժմ ՀՀ դեսպանն է Արաբական միացյալ էմիրություններում: Երեկ խորհրդարանի միջանցքներում աշխատակազմի ղեկավարի երկու հավանական թեկնածուի անուններ էին շրջում, մեկը՝ կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանն էր, մյուսը՝ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, որը բավականին մտերիմ հարաբերություններ ունի ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Թե նրանցից ով կդառնա ԱԺ աշխատակազմի ղեկավար, հավանաբար հայտնի կդառնա երկուշաբթի: Ըստ ԱԺ թերթի աղբյուրների, աշխատանքից ազատվելու է նաև լրատվության և հասարակայնության վարչության պետ Հրայր Զորյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ