Google-ը կբացի նոր .lol դոմեն
Աշխարհ
Google ընկերությունը հայտ է ներկայացրել ICANN մի քանի երկար դոմենային անվանումների համար, ներառյալ .google և .youtube տարբերակները։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։
Բոլոր դոմենները, որոնց վերաբերյալ ներկայացվել են հայտեր, բաժանվել են 4 տեսակի։ Առաջինում ինտերնետ-գիգանտի առևտրանիշերն են (օրինակ .google), երկրորդում՝ այն դոմենները, որոնք կապված են ծառայությունների հետ (օրինակ .docs դոմենը Google Docs-ի համար)։
.youtube տիրույթը վերաբերում է այն դոմեններին, որոնք կարող են օգտակար լինել։ Այն կկիրառվի տարբեր ալիքների կամ առանձին ժանրերի համար։ Չորրորդ խմբին են պատկանում այնպիսի դոմենները, որոնք «հետաքրքիր» են։ Դրանցից է նաև .lol տիրույթը, որը վերաբերում է հումորին։
Տրվել է ավելի քան 50 դոմենային անվան հայտ, որից յուրաքանչյուրի համար պահանջվում է մուծել 185000 դոլար։
Վերջնական ցանկը կտպագրվի հունիսի 13-ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ