Վենեսուելայում արգելվել է զենքի ազատ վաճառքը
Աշխարհ
Վենեսուելայում հունիսի 1–ից ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի արգելվում զենքի ազատ վաճառքը, հաղորդում է Associated Press–ը։
Այդ միջոցառումն իրականացվել է հանցագործության դեմ պայքարի շրջանակում։ Վենեսուելայի Արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ այժմ հրազեն կարող են պահել միայն ոստիկանության աշխատակիցները և զինծառայողները։
Օրենքը քննադատողները հայտնում են, որ հրազենների փոքր մասը, որոնք գտնվում են անհատների մոտ, օրինական ճանապարհով է գնված, սակայն իշխանությունների երկրում ծաղկում է զենքի առևտրի «սև շուկան»։
Վենեսուելայի ընդդիմության տվյալներով, երկրում պաշտոնապես գրանցված է մոտ 25 հազար հրազեն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ