Ղազախստանում «Դիկտատոր» ֆիլմը հանվել է ցուցադրությունից
Գիտություն և Մշակույթ
Սաշա Բարոն Կոհենի «Դիկտատոր» երգիծական ֆիլմը Ղազախստանում բացումից երկու շաբաթ անց՝ հունիսի 1-ին, հանվել է ցուցադրությունից։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Ֆիլմը ցուցադրող Ինտերֆիլմ ընկերությունից հրաժարվել են մեկնաբանել այս փաստը։
Կենտրոնական Ասիայում նոր ֆիլմի պրեմիերան անցել է մայիսի 17-ին։ Որոշ երկրներում՝ Թուրքմենստանում և Տաջիկստանում այն արգելվել էր «տեղի բնակչության մենթալիտետի» հետ դրա անհամապատասխանության պատրվակով։ Ուզբեկստանում ֆիլմը ցուցադրովում է կրճատ տարբերակով՝ 83 րոպեի փոխարեն՝ 71 րոպե։ Թե հատկապես որ կադրերն են հանվել, պարզ չէ։
«Դիկտատորը» պատմում է մի «դիկտատորի հերոսական պատմությունը, որը վտանգում է իր կյանքը քնքշաբար ճշնվող իր երկրում դեմոկրատիայի մուտքը թույլ չտալու համար»։ Սա Սաշա Բարոն Կոհենի երրորդ ֆիլմն է։ Նախորդները՝ «Բորատը» և «Բրունոն» արգելված են Ուզբեկստանում, իսկ առաջինը՝ Ղազախստանում և Ռուսաստանում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում