Աթեշյանը գոհ է Էրդողանի ուղերձից
Թուրքիա
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երրորդ տարին անընդմեջ ապրիլի 24-ին հրապարակած ուղերձի համար: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Պատրիարքարանի կողմից Աթեշյանի տարածած հայտարարության մեջ նշվում է, իբր տեղի «հայկական համայնքը դրական ու մեծ գոհունակությամբ է արձագանքել» Էրդողանի ուղերձին:
Ըստ Աթեշյանի' «Էրդողանի կողմից հայ համայնքի անդորրության, անվտանգության և երջանկության նկատմամբ ցուցաբերած մասնավոր կարևորությունը դրական արձագանք է գտել համայնքի շրջանակներից ներս»: «Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման և տևականացման համար պետության քայլերին զորակցություն ցուցաբերելը պատրիարքարանի կողմից համարվում է քաղաքացիական պատասխանատվություն»,- ասել է Աթեշյանը' ընդգծելով, թե մշտապես աղոթում է երկրի անսասանության համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)