«Խոդորկովսկի»–ի պրեմիերան ռուսական կինոթատրոններում
Ռուսաստան
Դեկտեմբերի 1–ից Ռուսաստանի բոլոր կինոթատրոններում կցուցադրվեն գերմանացի ռեժիսոր Կիրիլ Տուշի նկարահանած «Խոդորկովսկի» փաստավավերագրական ֆիլմը։ Ինչպես հաղորդում են Միխաիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի մամլո կենտրոնից` ֆիլմի հիմքում ընկած է Խոդորկովսկու կյանքի և գործունեության տարբեր ժամանակահատվածների տրանսֆորմացիաները։ Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Միխաիլ Խոդորկովսկին և նրա գործընկեր Պլատոն Լեբեդևը 2005 թ.-ին նրանց դեմ հարուցված առաջին քրեական գործով դատապարտվել էին ութ տարվա ազատազրկման, իսկ 2010 թ.-ին Մոսկվայի դատարանը նրանց դեմ երկրորդ անգամ քրեական գործ հարուցեց և դատապարտեց 9 տարվա ազատազրկման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)