Քննության ձախողումը ողբերգություն չէ. հոգեբան
Հասարակություն
«Դիմորդների և իրենց հարազատների հուզմունքը քննական շրջանում նորմալ գործընթաց է, սակայն ծայրահեղ լարվածությունը և ինքնաաֆեկցիան լի է սթրեսային իրավիճակներով: Միևնույն ժամանակ սթրեսից խուսափելն անհնար է, սակայն հնարավոր է նվազեցնել այն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նրա խոսքերով` սթրեսային լարված իրավիճակը կարող է առաջանալ մի քանի գործոնների հետևանքով, որոնցից առաջինը քննության արդար անցկացման նկատմամբ անվստահությունն է: Սթրես կարող է առաջանալ նաև սեփական ուժերի գերագնահատումից, երբ սեփական հնարավորություններն ավելի բարձր են գնահատվում, քան իրականում դրանք կան:
Հոգեբանի կարծիքով` Հայաստանում ԲՈՒՀ ընդունվելը երբեմն դառնում է գերագույն նպատակ, իսկ ձախողումը կարող է ընդունվել որպես ճակատագրական շրջադարձ, որը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ: Հոգեբանը խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և ԲՈՒՀ ընդունվելը ծառայեցնել կրթություն ստանալուն, այլ ոչ թե այն համարել պարտադիր օրինաչափություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը