Կահիրեի դատարանը Հոսնի Մուբարաքին դատապարտեց ցմահ բանտարկության
Աշխարհ
Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտեց ցմահ բանտարկության` նրան մեղավոր ճանաչելով 2011–ի քաղաքացիական շարժման և բողոքի ցույցերի ընթացքում կատարված զանգվածային սպանություններին մասնակցության համար, հաղորդում է BBC–ն։
Ըստ դատարանի, Մուբարաքը ցուցարարների վրա կրակելու հրաման է տվել։ Մեղադրող կողմը դատարանին պահանջել է նախկին նախագահին մահապատժի ենթարկելու որոշում կայացնել։
Դատավճիռը հրապարակելուց դատավորը Մուբարաքի կառավարման ժամանակաշրջանը «մութ տարիներ է անվանել» և հայտնել, որ դատարանը արդարացի է վարվել։
Նույն գործով մեղադրվող Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ադլին նույնպես դատապարտվել է ցմահ բանտարկության։
Դատավճիռը հրապարակելուց անմիջապես հետո դատարանի դահլիճում ծեծկռտուք է սկսվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ