Օձի խայթոցի հետևանքով 21-ամյա Նարինեի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Հասարակություն
Օձի խայթոցից թունավորումով Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շատին գյուղի բնակչուհի, 21-ամյա Նարինե Մաթեւոսյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Մեր թղթակիցը տեղեկացավ Շատին գյուղի գյուղապետ Մամիկոն Սմբատյանից, որ 21-ամյա Նարինե Մաթեւոսյանն աշնանն է հարս գնացել տվյալ գյուղ: Նրա խոսքով, օձը Նարինեին խայթել է դաշտում' Մատուռի մոտ: Գյուղապետի փոխանցմամբ, ամեն ինչ արվում է աղջկա կյանքը փրկելու համար, բայց դեռեւս ոչ մի դրական տեղաշարժ չկա:
Եղեգնաձորի հիվանդանոցի տնօրեն Անահիտ Կարապետյանը փոխանցեց, որ Նարինեի վիճակը շարունակում է ծանր մնալ: «Երկու դոզա հակաթույն ենք ներարկել: Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն անում ենք, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր: Երևանից բրիգադ ենք հրավիրել, որ տեղափոխենք Երևան»,- ասաց Անահիտ Կարապետյանը:
Գյուղում շրջանառվող որոշ լուրերի համաձայն, Նարինեն հղի է, սակայն Անահիտ Կարապետյանն ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը