Նալբանդյան 106/1-ի երեխաները ֆուտբոլի դաշտ են ուզում
Հասարակություն
Էլիտար շինարարության վտանգի տակ գտնվող Նալբանդյան 106/1 հասցեում այսօր բնակիչներն ու ակտիվիստներն անցկացնում էին ակցիա՝ ամփոփելով արդեն գրեթե երկու տարի տևող պայքարի անցած ճանապարհը։
Ակցիայի նպատակն էր ցույց տալ, որ քաղաքապետարանի և կառուցապատողի կողմից կազմակերպված վայրենաբարո ծառահատումները չեն կարող կոտրել շրջակա շենքերի բնակիչներին և լռեցնել նրանց արդարացի բողոքը։
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը, ով նաև այդ բակի բնակիչ է, մանրամասնեց, որ բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը մի շարք հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ վիճարկելու կենսունակ ծառերի հատումն արտոնող թույլտվության օրինականությունը։ «Փաստաթուղթը գրվել է հինգ օրվա ընթացքում, շատ կասկածելի է' արդյոք եղել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն, թե չի եղել: Եթե չի եղել, նշանակում է փաստաթուղթը ինչ-որ մեկը միանձնյա ստորագրել է, որպեսզի տասնյակ կանաչ ծառեր սղոցեն»,-ասաց Գրիգորը՝ հավելելով, որ իրենց հետագա քայլերը կախված են բնակիչների կամքից ու միասնականությունից:
Ակցիան կապված էր երեխաների պաշտպանության օրվա հետ։ Բակի երեխաներն արտահայտեցին իրենց կարծիքը, որ իրենք դեմ են ներբակային տարածքում բարձրահարկ շենքի շինարարությանն ու փոխարենը նախընտրում են ունենալ կանաչ տարածք և ֆուտբոլի դաշտ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը