Թուրքիան կարող է այնտեղ հասնել գիշերով` շատ հանկարծակի. Էրդողան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հանդուրժի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայությունն Իրաքի Սինջար նահանգում և Սիրիայի հյուսիսում' ակնարկելով Թուրքիայի հարավից գրոհայիններին դուրս մղելու ռազմարշավի մասին:
Press TV-ի փոխանցմամբ` Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան գիտի ինչ և երբ անել, մենք կարող ենք այնտեղ հասնել գիշերով` շատ հանկարծակի»:
Այս հայտարարությանը հետևել է թուրքական օդուժի կողմից Իրաքյան Քուրդիստանում ՔԱԿ-ի տասնյակից ավելի զինյալների սպանությունը:
Թուրքիայի հրամանատարության հաղորդագրության համաձայն' շաբաթ իրականացված ավիահարձակման արդյունքում 14 քուրդ զինյալ է սպանվել երկու տարբեր շրջանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)