Փոփոխություններ Արցախի «Զինապարտության մասին» օրենքում
Արցախ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահը ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքը, ինչպես նաեւ «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Արցախի խորհրդարանի լիագումար նիստին պատգամավորական նախաձեռնությամբ օրակարգում ներառված էր «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ներկայացնելով այն՝ օրինագծի հեղինակ պատգամավոր Ժաննա Գալստյանը, որպես հիմնավորում, նշել էր. «Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցներն անցել են 12-ամյա ուսուցման, մինչդեռ բուհեր ընդունվելու գործընթացն ավարտվում է մինչև հուլիսի 25-ը, ուստի անհրաժեշտություն է առաջացել գարնանային և աշնանային զորակոչի ժամկետների սահմանումը թողնել հանրապետության նախագահի իրավասությանը»։ Պատգամավորն ասել էր նաև, որ առաջարկված փոփոխությունները նաև նպատակ ունեն հանրակրթական դպրոցների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին՝ տարկետում տալու միջոցով հնարավորություն ընձեռել մինչև 20 տարեկանը լրանալն ավարտել նշված ուսումնական հաստատությունները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան