Լիբանանում բախումներ են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Սիրիայի
Մերձավոր Արևելք
Առնվազն մեկ մարդ սպանվել է, հինգը՝ վիրավորվել Լիբանանի Տրիպոլի քաղաքում սուննիների և ալևիվիների միջև այս գիշեր տեղի ունեցած բախումների պատճառով։ Բախումների պատճառը եղել են երկու կրոնական խմբերի՝ Սիրիայի իրավիճակի հարցով տարբեր մոտեցումները։
Սուննիներն աջակցում են ընդդիմության ապստամբներին, իսկ ալևիվիները սատարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, հաղորդում է BBC–ն։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտահոգություն էլ հայտնել Լիբանանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որտեղ շարունակվում է իրավիճակը լարված մնալ Սիրիայում կառավարական զորքերի և ընդդիմության ապստամբների միջև շարունակվող բախումների ֆոնին։
Ըստ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Սիրիայի բռնությունները հնարավոր է՝ տարածվեն հարևան երկիր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)