Նորաձևության միտումները 2012 թ.-ի ամռանը՝ նուրբ արծաթագույն լողազգեստներ, գործված հագուստներ...
Հասարակություն
Արդեն ժամանակն է՝ իմանալ, թե այս ամռանը ո՞ր հագուստները, գույներն ու զարդերն են ավելի նորաձև: Լողազգեստների համար այս տարի նորաձև են բաց վարդագույնը, նուրբ արծաթագույնն ու ոսկեգույնը, ինչպես նաև՝ «համեստ» գույները. առավել հարմար են միագույն լողազգեստները:
Իսկ եթե ձեզ ավելի հոգեհարազատ են գույնզգույն երանգները, ապա կարելի է ընտրել լողազգեստ՝ աբստրակտ զարդանախշերով: Էկզոտիկ ծաղիկների ու բույսերի պատկերներով լողազգեստները նույնպես նորաձև են: Իսկ եթե սիրում եք դասական ոճը, ապա կարող եք ընտրել լողազգեստ լայն կամ բարակ գծերով: Իհարկե, ինչպես միշտ, նորաձև են լողազգեստները, որոնց վրա պատկերված են ծովային թեմաներ:
Ինչ վերաբերում է մյուս հագուստներին, ապա այս տարի նորաձևության մեջ կարևոր փոփոխություններ տեղի չունեցան: Դեռևս առաջին տեղում են գործված հագուստները: Դրանք և գեղեցիկ են, և հարմար, և նորաձև: Այդ է պատճառը, որ դրանք ոչ միայն դուրս չեն գալիս նորաձևությունից, այլ ընդհակառակը՝ ավելի մեծ ժողովրդականություն են սկսում վայելել: Այնքան գրավիչ են այդ գործվածքները, որ դրանցից ստեղծում են ցանկացած ոճի հագուստ՝ և՛ ամառային, և՛ գարնանային ու աշնանային, և՛ ձմեռային:
2012թ.-ի ամռանը նորաձևության մեջ կիշխի ռոմանտիկան՝ նուրբ ամառային զգեստները, որոնք ունեն թեթև ծալքեր ու շղարշներ, ինչպես նաև լայն գլխարկները: Իսկ եթե գույներն էլ ճիշտ ընտրվեն, ապա ձեր հմայքին ոչ ոք դիմադրել չի կարող:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը